ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2021 թվականի N 1790-Ա
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 145-րդ հոդվածի 1-ին ու «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված և 2021 թվականի հոկտեմբերի 5-ին «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպման հիմքով պետական սեփականություն հանդիսացող, մաքսային սահմանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պահպանության ընդունված 145,645,591.68 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով շարժական գույքը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, ամրացնել՝
1) N 1 հավելվածի 1-7-րդ կետերում ներառյալ և N 2 հավելվածում նշված շարժական գույքը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը.
2) N 1 հավելվածի 8-րդ կետում նշված շարժական գույքը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը.
3) N 1 հավելվածի 9-րդ և 10-րդ կետերում նշված շարժական գույքը՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ սույն որոշման N 1 հավելվածի 8-րդ, իսկ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի հետ՝ սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ և 10-րդ կետերում նշված շարժական գույքի հանձնման-ընդունման գործընթացը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
04.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
նոյեմբերի 4-ի N 1790-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀՐԱԺԱՐՈՒՄ` ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Մակնիշը Թողարկման տարեթիվը VIN կոդը Արժեքը (դրամ)
1. Կվադրոցիկլ POLARIS RGR-20 2020 թ. 4XARRY999L8051295 14.557.220
2. Կվադրոցիկլ POLARIS RGR-21 2020 թ. 4XARSE994M8072768 14.557.220
3. Կվադրոցիկլ POLARIS RGR-20 2019 թ. 4XARSU998L8925441 14.557.220
4. Կվադրոցիկլ POLARIS RGR-20 2019 թ. 4XARSU997L8919923 14.557.220
5. Կվադրոցիկլ POLARIS RGR-20 2019 թ. 4XARSU993L8925444 14.557.220
6. Կվադրոցիկլ POLARIS RGR-20 2020 թ. 4XARSU993L8028852 14.557.220
7. Կվադրոցիկլ POLARIS RGR-20 2020 թ. 4XARSX998L8055854 14.557.220
8. Կվադրոցիկլ POLARIS RGR-20 2019 թ. 4XARSU997L8917752 14.557.220
9. Կվադրոցիկլ POLARIS GEN-20 2020 թ. 3NSGAD999LH191091 14.557.220
10. Կվադրոցիկլ POLARIS RZR-20 2020 թ. 3NSA5A877LH207359 14.557.220
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
04.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2021 թվականի
նոյեմբերի 4-ի N 1790-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀՐԱԺԱՐՈՒՄ` ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի արժեքը
(դրամ) Ընդհանուր արժեքը
(դրամ)
1. Կվադրոցիկլի թրթուրավոր
համակարգ լրակազմ 4 լրակազմ 16,725.4 66,901.6
2. Կվադրոցիկլի թրթուրավոր
համակարգի ամրակներ լրակազմ 4 լրակազմ 1,672.52 6,690.08
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
04.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ