Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2001 թվականի N 599

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավասու նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցման աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.07.17 N 852-Ա)

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացվելուց հետո 15-օրյա ժամկետում դրանց մասին տալ եզրակացություն:

(2-րդ կետը փոփ. 02.03.17 N 205-Ա)

3. (կետն ուժը կորցրել է 02.03.17 N 205-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2001 թ. օգոստոսի 13

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2001 թ.

օգոստոսի 13-ի N 599

որոշման

Կ Ա Զ Մ

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Կադաստրի կոմիտեի ղեկավարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության՝ հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 14.10.08 N 803-Ա, լրաց. 29.12.08 N 1094-Ա, փոփ. 13.03.12 N 204-Ա, 14.01.13 N 12-Ա, 01.04.15 N 242-Ա, 20.07.15 N 648-Ա, 12.04.16 N 276-Ա, 12.05.16 N 406-Ա, 02.03.17 N 205-Ա, փոփ., խմբ. 27.07.17 N 852-Ա, խմբ 10.10.19 N 1456-Ա, փոփ. 26.02.20 N 257-Ա, 15.05.20 N 579-Ա, 20.11.20 N 1257-Ա, խմբ. 08.11.21 N 1260-Ա)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։