ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 908-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 230,443,138 դրամ ընդհանուր արժողությամբ «Ընտանիքի ամրապնդման և երեխայի զարգացման համապարփակ մոտեցումներ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
10.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 908-Ա որոշման
«ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Նպաստել Տավուշի մարզում աղքատության կրճատմանը, հզորացնել համայնքները` ընտանիքների և երեխաների կյանքի որակի բարելավման և զարգացման նպատակով:
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:
3. Բարեգործը Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում Ավստրիական զարգացման գործակալությունը և ՍՕՍ Մանկական Գյուղեր Ավստրիան:
4. Ծրագիրը կատարողը Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 ):
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում:
Այն առնչվում է սոցիալական, իրավական, կրթական, առողջապահական և մշակութային բնագավառներին:
6. Ծրագրի բյուջեն 01.11.2021 – 30.09.2024 թվականների ընդհանուր բյուջեն կազմում է 230,443,138 ՀՀ դրամ:
7. Բարեգործություն ստացողը Ծրագրում ընդգրկված են սոցիալական ռիսկի ենթակա 590 երեխաներ և 250 ընտանիքներ, որոնց կյանքի որակի բարելավման և զարգացման արդյունքում հզորացվելու են Բերդ, Նոյեմբերյան և Կողբ խոշորացված համայնքները:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը Ծրագիրը իրականացվելու է 01.11.2021 – 30.09.2024 թվականների ընթացքում:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր` 80,492,072 ՀՀ դրամ (2 հոգեբան, 4 սոց. աշխատող, զբաղունակության 1 մասնագետ, ծրագիրը համակարգող) (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի
պահանջվում):
1.1 սոցիալական աշխատողներ` 39,186,063 ՀՀ դրամ (թվով 4 աշխատակից)
1.2 հոգեբաններ` 19,593,032 ՀՀ դրամ (թվով 2 աշխատակից)
1.3 զբաղունակության մասնագետ` 9,796,516 ՀՀ դրամ (թվով 1 աշխատակից)
1.4 ծրագրի գործունեությունը համակարգող, դեպքերի և շահառուների բազաների վարման պատասխանատու` 11,916,461 ՀՀ դրամ (թվով 1 աշխատակից):
2. Ծրագրի շահառուների համար դասընթացների, սեմինարների, մշակութային միջոցառումների, խորհրդատվության կազմակերպում` 36,122,458 ՀՀ դրամ`
2.1 սոցիալական և իրավական հարցերի վերաբերյալ վերապատրաստումներ խնամողների համար` 2,370,125 ՀՀ դրամ,
2.2 արտադպրոցական կրթության ապահովման ծախսեր (դասապատրաստում, սպորտ, արհեստ, արվեստ և այլ ծառայություններ)` 7,900,416 ՀՀ դրամ,
2.3 շահառու երեխաների համար սոցիալական և մշակութային միջոցառումների կազմակերպում (թատերական ներկայացումներ, հանդիսություններ, էքսկուրսիաներ)` 7,406,640 ՀՀ դրամ,
2.4 ձեռնարկատիրության վերաբերյալ դասընթացների կազմակերպում` 2,633,472 ՀՀ դրամ,
2.5 խորհրդատվության իրականացում (խմբակային և անհատական) գրանցված բիզնեսի համար` 987,552 ՀՀ դրամ,
2.6 դրամաշնորհառուների համար մոնիթորինգի կազմակերպում, մենթորություն` 2,962,656 ՀՀ դրամ,
2.7 առաջին օգնության, հիմնական խնամքի և առողջ ապրելակերպի վերաբերյալ դասընթացների կազմակերպում` 888,797 ՀՀ դրամ,
2.8 կարճաժամկետ մասնագիտական դասընթացների համար վճարներ (համակարգչային, ծրագրավորման դասընթացներ, մատնահարդարման, վարսահարդարման և այլ մասնագիտությունների ձեռքբերման ուղղությամբ, որոնք կազմակերպվելու են համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից )` 10,972,800 ՀՀ դրամ:
3. Տրանսպորտային ծախսեր մոնիտորինգի և այլ այցելությունների համար`493,776 ՀՀ դրամ:
4. Ծրագրի շահառուներին նյութական, հոգեբանական և իրավաբանական աջակցության տրամադրում ընդհանուր 46,360,080 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝
4.1 ծրագրի շահառուներին, այդ թվում սննդի փաթեթների, հիգիենայի պարագաների, հագուստի և այլ անհրաժեշտ նյութական աջակցության տրամադրում`6,583,680 ՀՀ դրամ,
4.2 առաջնային առողջության պահպանման նպատակով անհրաժեշտ դեղահաբերի, վիտամինների, օժանդակ բժշկական սարքավորումների տրամադրում`6,528,816 ՀՀ դրամ,
4.3 կրթության ապահովման համար անհրաժեշտ պարագաների տրամադրում (գրենական պիտույքներ, դպրոցական արտահագուստ և այլն)` 12,179,808 ՀՀ դրամ,
4.4 շահառուների համար տնտեսական կայունացում ապահովող պարագաների տրամադրում (աշխատանքային գործիքներ, սարքավորումներ, էլեկտրական տեխնիկա)` 12,344,400 ՀՀ դրամ:
4.5 ծնողավարման աջակցություն` 3,291,840 ՀՀ դրամ,
4.6 սոցիալ-հոգեբանական աջակցություն` 2,468,880 ՀՀ դրամ,
4.7 իրավաբանական աջակցություն` 2,962,656 ՀՀ դրամ
5. Ենթադրամաշնորհներ (դրամաշնորհներ շահառուներին Start-up բիզնեսների համար)՝ 16,459,200 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում)։
6. Շահառուների համար կազմակերպվող դասընթացների ընթացքում ընդմիջումների ժամանակ հյուրասիրությունների կազմակերպում՝ 3,840,480 ՀՀ դրամ:
7. Տեսանյութերի նկարահանում, անհրաժեշտ բրոշյուրների, բաներների և այլ տեղեկատվական նյութերի, աշխատանքային տետրի, ձեռնարկների տպագրություն` 3,538,728 ՀՀ դրամ:
8. Զրույց-քննարկումների, ակցիաների և տոնական օրերի կազմակերպում շահառուների համար` 1,481,328 ՀՀ դրամ:
9. Վառելանյութ (վառելանյութը օգտագործվելու է ծրագրի մասնագիտական անձնակազմի կողմից շահառուների կարիքների գնահատման նպատակով տնայցեր կատարելու համար)` 5,925,312 ՀՀ դրամ: Կազմակերպական ծախսերը 3 տարվա համար կազմում են` 35,729,705 ՀՀ դրամ:
1. Աշխատակազմի աշխատավարձ (վարչական անձնակազմի)` 5,951,647 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում)։
2. Ծրագրի աշխատակիցների վերապատրաստում` 1,464,869 ՀՀ դրամ
2.1 աշխատակազմի սուպերվիզիա` 329,184 ՀՀ դրամ (հոգեբանական աջակցություն աշխատակիցներին (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):
2.2 կարճատև ուսուցում-վերապատրաստողների` (ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ դասընթացներ ծրագրի մասնագիտական անձնակազմի համար)` 296,266 ՀՀ դրամ:
2.3 կարճատև ուսուցում` (գենդերային հավասարության վերաբերյալ դասընթացներ աշխատող անձնակազմի համար)` 658,368 ՀՀ դրամ:
2.4 գենդերային հավասարության, ճգնաժամային իրավիճակների կառավարման վերաբերյալ դասընթացների համար անհրաժեշտ նյութեր, բուկլետներ` 98,755 ՀՀ դրամ:
2.5 ծրագրի աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում` կյանքի հիմնական հմտություններ և զբաղունակություն թեմաներով (անհրաժեշտ նյութեր, բուկլետներ, ընդմիջման սնունդ/հյուրասիրություն)` 82,296 ՀՀ դրամ
3. Գրասենյակի տեխնիկական բազայի ապահովում (տպիչ/սկաներ)` 384,048 ՀՀ դրամ:
4. Գրասենյակի համար գրենական պիտույքներ, տնտեսական պարագաներ` 2,370,125 ՀՀ դրամ:
5. Կոմունալ վճարներ, հաղորդակցություն, ինտերնետ` 1,580,083 ՀՀ դրամ:
6. Բանկային ծախսեր` 164,592 ՀՀ դրամ։
7. Անձնակազմի բժշկական ապահովագրություն` 1,645,920 ՀՀ դրամ:
8. Տրանսպորտային միջոցների նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և ապահովագրություն` 1,316,736 ՀՀ դրամ։
9. Ծրագրի վերջնական գնահատում` 13,716,000 ՀՀ դրամ:
10. Դոնոր կազմակերպության ներկայացուցիչների` Հայաստան այցելության հետ կապված ծախսեր
/թարգմանության ծախսեր/` 548,640 ՀՀ դրամ:
11.Միջոցառումների (կոնֆերանսներ) համար նախատեսված դահլիճ և սնունդ` 587,045 ՀՀ դրամ:
12. Ֆինանսական աուդիտ` 6,000,000 ՀՀ դրամ:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների
համառոտ նկարագիրը,
ծավալները և նախատեսվող գինը Ծրագրային ծախսեր (ԱԱՀ-ից ազատման ենթակա)
1. Ծրագրի շահառուների համար դասընթացների, սեմինարների, մշակութային միջոցառումների, խորհրդատվության կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 36,122,458 ՀՀ դրամ`
1.1 խնամողների համար սոցիալական և իրավական հարցերի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 2,370,125 ՀՀ դրամ,
1.2 արտադպրոցական կրթության ապահովման ծառայությունների ձեռքբերում (դասապատրաստում, սպորտ, արհեստ, արվեստ)` 7,900,416 ՀՀ դրամ,
1.3 շահառու երեխաների համար սոցիալական և մշակութային միջոցառումների կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռքբերում (թատերական ներկայացումներ, հանդիսություններ, էքսկուրսիաներ)` 7,406,640 ՀՀ դրամ,
1.4 ձեռնարկատիրության վերաբերյալ դասընթացների կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 2,633,472 ՀՀ դրամ,
1.5 գրանցված բիզնեսի համար խորհրդատվության (խմբակային և անհատական) իրականացման հետ կապված խառայությունների ձեռքբերում` 987,552 ՀՀ դրամ,
1.6 դրամաշնորհառուների համար մոնիթորինգի կազմակերպման և մենթորության կազմակերպման համար ծառայությունների ձեռքբերում`2,962,656 ՀՀ դրամ,
1.7 առաջին օգնության, հիմնական խնամքի և առողջ ապրելակերպի վերաբերյալ դասընթացների կազմակերպման համար ծառայությունների ձեռքբերում` 888,797 ՀՀ դրամ,
1.8 կարճաժամկետ մասնագիտական (համակարգչային, ծրագրավորման, մատնահարդարման, վարսահարդարման և այլ մասնագիտությունների ձեռքբերման նպատակով) դասընթացների կազմակերպման համար ծառայությունների ձեռքբերում համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններից` 10,972,800 ՀՀ դրամ:
2. Մոնիտորինգի, այցելությունների համար տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում` 493,776 ՀՀ դրամ
3. Ծրագրի շահառուներին նյութական, հոգեբանական և իրավաբանական աջակցության տրամադրման հետ կապված ապրանքների և ծառայությունների ձեռքբերում ընդհանուր 46,360,080 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝
3.1 ծրագրի շահառուների համար սննդի փաթեթների, հիգիենայի պարագաների, հագուստի և այլ
անհրաժեշտ պարագաների ձեռքբերում` 6,583,680 ՀՀ դրամ,
3.2 առաջնային առողջության պահպանման նպատակով անհրաժեշտ դեղահաբերի, վիտամինների, օժանդակ բժշկական սարքավորումների, ինչպես նաև բժշկական այլ պարագաների ձեռքբերում`6,528,816 ՀՀ դրամ,
3.3 կրթության ապահովման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում (գրենական պիտույքներ, դպրոցական արտահագուստ և այլն)` 12,179,808 ՀՀ դրամ,
3.4 շահառուների համար տնտեսական կայունացում ապահովող պարագաների ձեռքբերում (աշխատանքային գործիքներ, սարքավորումներ, էլեկտրական տեխնիկա)` 12,344,400 ՀՀ դրամ:
3.5 ծնողավարման աջակցության տրամադրման հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 3,291,840 ՀՀ դրամ,
3.6 շահառուներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու համար ծառայությունների ձեռքբերում` 2,468,880 ՀՀ դրամ,
3.7 իրավաբանական աջակցություն տրամադրելու համար ծառայությունների ձեռքբերում` 2,962,656 ՀՀ դրամ
4. Շահառուների համար կազմակերպվող դասընթացների ընթացքում ընդմիջումների ժամանակ հյուրասիրությունների հետ կապված ապրանքների ձեռքբերում` 3,840,480 ՀՀ դրամ:
5. Տեսանյութերի նկարահանման, անհրաժեշտ բրոշյուրների, բաներների և այլ տեղեկատվական նյութերի, աշխատանքային տետրերի, ձեռնարկների տպագրության ծառայությունների ձեռքբերում` 3,538,728 ՀՀ դրամ:
6. Շահառուների համար զրույց-քննարկումների, տոնական օրերի, ակցիաների կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 1,481,328 ՀՀ դրամ:
7. Վառելանյութի ձեռքբերում (վառելանյութը օգտագործվելու է ծրագրի մասնագիտական անձնակազմի կողմից շահառուների կարիքների գնահատման նպատակով տնայցեր կատարելու համար)` 5,925,312 ՀՀ դրամ:
Կազմակերպական ծախսեր (ԱԱՀ-ից ազատման ենթակա)
1. Կարճատև ուսուցում` (ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ դասընթացներ աշխատող անձնակազմի համար) կազմակերպելու հետ կապված ծառայության ձեռքբերում` 296,266 ՀՀ դրամ:
2. Կարճատև ուսուցում (գենդերային հավասարության վերաբերյալ դասընթացներ աշխատող անձնակազմի համար) կազմակերպելու հետ կապված ծառայության ձեռքբերում`658,368 ՀՀ դրամ:
3. Գենդերային հավասարության, ճգնաժամային իրավիճակների կառավարման վերաբերյալ դասընթացների համար անհրաժեշտ նյութերի, բուկլետների ձեռքբերում` 98,755 ՀՀ դրամ:
4. Ծրագրի աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում` կյանքի հիմնական հմտություններ և զբաղունակություն թեմաներով (անհրաժեշտ նյութեր, բուկլետներ, ընդմիջման սնունդ/հյուրասիրություն)` 82,296 ՀՀ դրամ
5. Գրասենյակի տեխնիկական բազայի ապահովում (տպիչ/սկաներ)` 384,048 ՀՀ դրամ
6. Գրասենյակի համար գրենական պիտույքների, տնտեսական պարագաների ձեռքբերում` 2,370,125 ՀՀ դրամ:
7. Կոմունալ վճարներ, հաղորդակցություն` 1,580,083 ՀՀ դրամ:
8. Բանկային ծախսեր` 164,592 ՀՀ դրամ
9. Անձնակազմի բժշկական ապահովագրություն` 1,645,920 ՀՀ դրամ:
10. Տրանսպորտային միջոցների նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և ապահովագրություն` 1,316,736 ՀՀ դրամ
11. Ծրագրի վերջնական գնահատում` 13,716,000 ՀՀ դրամ:
12. Դոնոր կազմակերպության ներկայացուցիչների Հայաստան այցելության հետ կապված ծախսեր` 548,640 ՀՀ դրամ:
13. Միջոցառումների (կոնֆերանսներ) համար նախատեսված դահլիճ և սնունդ` 587,045 ՀՀ դրամ:
14. Ֆինանսական աուդիտի ծառայությունների ձեռքբերում` 6,000,000 ՀՀ դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսերը 3 տարվա համար կազմում են` 35,729,704 ՀՀ դրամ (15.5%)
1. Աշխատակազմի աշխատավարձ (վարչական անձնակազմի)` 5,951,647 ՀՀ դրամ:
2. Ծրագրի աշխատակիցների վերապատրաստում` 1,464,869 ՀՀ դրամ:
2.1 Աշխատակազմի սուպերվիզիա` 329,184 ՀՀ դրամ (հոգեբանական աջակցություն աշխատակիցներին) (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):
2.2 Կարճատև ուսուցում-վերապատրաստողների` (ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ
դասընթացներ աշխատող անձնակազմի համար)` 296,266 ՀՀ դրամ:
2.3 Կարճատև ուսուցում` (գենդերային հավասարության վերաբերյալ դասընթացներ աշխատող անձնակազմի համար)` 658,368 ՀՀ դրամ:
2.4 Գենդերային հավասարության, ճգնաժամային իրավիճակների կառավարման վերաբերյալ դասընթացների համար անհրաժեշտ նյութեր, բուկլետներ` 98,755 ՀՀ դրամ:
2.5 Ծրագրի աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում` կյանքի հիմնական հմտություններ և զբաղունակություն թեմաներով (անհրաժեշտ նյութեր, բուկլետներ, ընդմիջման սնունդ/հյուրասիրություն)` 82,296 ՀՀ դրամ
3 Գրասենյակի տեխնիկական բազայի ապահովում (տպիչ/սկաներ)` 384,048 ՀՀ դրամ:
4 Գրասենյակի համար գրենական պիտույքներ, տնտեսական պարագաներ` 2,370,125 ՀՀ դրամ:
5 Կոմունալ վճարներ, հաղորդակցություն` 1,580,083 ՀՀ դրամ:
6 Բանկային ծախսեր` 164,592 ՀՀ դրամ
7 Անձնակազմի բժշկական ապահովագրություն` 1,645,920 ՀՀ դրամ:
8 Տրանսպորտային միջոցների նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և ապահովագրություն` 1,316,736 ՀՀ դրամ
9 Ծրագրի վերջնական գնահատում` 13,716,000 ՀՀ դրամ:
10 Դոնոր կազմակերպության ներկայացուցիչների` Հայաստան այցելության հետ կապված ծախսեր /թարգմանության ծախսեր/` 548,640 ՀՀ դրամ:
11 Միջոցառումների (կոնֆերանսներ) համար նախատեսված դահլիճ և սնունդ` 587,044 ՀՀ դրամ:
12 Ֆինանսական աուդիտի ծառայությունների ձեռքբերում` 6,000,000 ՀՀ դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների
հետ Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության
մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
10.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ