Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐԱՐԱՏ» ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 922-Ա

«ԱՐԱՐԱՏ» ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լյուդմիլա Ախրամեյեվայի (անձնագիր՝ 4613274321) կողմից՝ պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Արարատ» ազգային համախմբում» հայրենասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (4 տեղ, 50 կգ ընդհանուր քաշով, 1,044,100 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:

2. «Արարատ» ազգային համախմբում» հայրենասիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

Երևան

10.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 922-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

Ապրանքի անվանումը Քանակը

(հատ) Միավորի արժեքը

(ռուսական ռուբլի) Ընդհանուր արժեքը

(ռուսական ռուբլի)

1 Պլանշետ 53 13,500 715,500

2 Խելացի ժամացույց 53 1,800 95,400

3 Պայուսակ 53 1,500 79,500

4 Ականջակալ 53 2,400 127,200

5 Պատյան 53 500 26,500

Ընդամենը 1,044,100

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

10.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։