ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2002 թվականի N 559-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 67-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հայաստանի Հանրապետության բնապահ-
պանության նախարարության աշխատակազմ 538 3 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 190 3 1
առանձնացված ստորաբաժանումներ՝
Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և
ռադիացիոն անվտանգության տեսչություն 26 2 -
Հայաստանի Հանրապետության բնապահ-
պանական տեսչություն 192 3 -
Հայաստանի Հանրապետության հիդրո-
օդերևութաբանության և շրջակա միջա-
վայրի մոնիտորինգի գործակալություն 36 3 -
Հայաստանի Հանրապետության երկրաբանա-
կան գործակալություն 15 1 -
Հայաստանի Հանրապետության օգտակար
հանածոների պաշարների գործակալություն 11 1 -
Հայաստանի Հանրապետության ջրային ռե-
սուրսների կառավարման գործակալություն 41 2 -
Կենսառեսուրսների կառավարման գործա-
կալություն 27 2 -
».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 11.1-ին, 12-րդ, 47-րդ և 53-րդ կետերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. սեպտեմբերի 27
Երևան