ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2021 թվականի N 1843-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման հավելվածում ներառված մարմիններին ամրացված 4 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ համաձայն N 1 hավելվածի:
2. Ծառայությանն ամրացված 4 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ համաձայն N 2 հավելվածի, հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով։
3. Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարողին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ծառայության պետի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը (հաշվառումը)՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
11.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
նոյեմբերի 11-ի N 1843-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Հ/Հ Մակնիշը Նախկին հաշվառման
համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական արժեքը
(դրամ) Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե
1. HYUNDAI SONATA 2.4
(ՀՈՒՆԴԱՅԻ ՍՈՆԱՏԱ 2.4) 208 LL 60 2006 KMHET41C36A252031 9500000 0
2. TOYOTA CAMRY 2.4
(ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ 2.4) 292 LL 60 2006 JTNBE40K703065473 10083330 0
3. RENAULT LOGAN 1.4
(ՌԵՆՈ ԼՈԳԱՆ 1.4) 034 BB 01 2015 X7LLSRB2HFH749840 5280000 3039009
(01.09.2021 թ.)
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
4. BYD F3 (ԲԻԴ) 888 SS 03 2010 LGXC36DF7B0203897 6550000 0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
11.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2021 թվականի
նոյեմբերի 11-ի N 1843-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Հ/Հ Մակնիշը Հաշվառման համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական արժեքը
(դրամ) Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն
1. VAZ 21213
(ՎԱԶ 21213) 134 SS 03 1998 XTA212130W1354571 3675000 0
2. VAZ 21213
(ՎԱԶ 21213) 034 SS 03 2000 XTA21213011539178 2856600 0
3. VAZ 21074
(ՎԱԶ 21074) 136 SS 03 2000 XTA210740Y1348216 2395000 0
4. GAZ 31 10 00
(ԳԱԶ 31 10 00) 015 SS 03 2000 XTH311000Y0916936ուղղ. 3529800 0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
11.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ