ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2021 թվականի N 1548-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող, 300 443,29 դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 11.11.21 N 1841-Ա)
2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
(2-րդ կետը փոփ. 11.11.21 N 1841-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
24.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1548-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ
ՀՀ Գույքի անվանումը Քանակը Սկզբնական
արժեքը (դրամ) Հաշվեկշռային
արժեքը (դրամ) Ձեռքբերման ամսաթիվը
1. Սեղան գրասենյակի 1 27 900 0 1/12/2017
2. Սեղան գրասենյակի 1 27 900 0 1/12/2017
3. Սեղան գրասենյակի՝ մեծ 1 70 000 0 31/12/2016
4. Գրասեղան՝ միակողմանի դարակաշարով 1 13 000 0 21/3/2006
5. Գրասեղան՝ 3 դարակով 1 56 643,29 28 405.29 22/12/2014
6. Գրապահարան 1 35 000 25 521.0 1/11/2003
7. Գրապահարան 1 35 000 25 521.0 29/5/2008
8. Գրապահարան 1 35 000 25 521.0 29/5/2008
Ընդամենը՝ 8 300 443.29 104 968.29ուղղ.
(հավելվածը խմբ. 11.11.21 N 1841-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
24.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ