ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2021 թվականի N 306-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակները` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 10 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
04.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 4-ի N 306-Ա որոշման
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Բանկային վճարային քարտերով շրջանառվող տարեկան միջոցները
(հազ. դրամ)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը
1 2 3 4 5 6 7
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ 921,541.0
այդ թվում՝
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 885,555.0
այդ թվում՝
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ 885,555.0
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում 825,555.0
այդ թվում՝
1024 ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում 395,000.0
11001 ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում՝
օրենսդրական՝ վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ 395,000.0
այդ թվում՝
ՀՀ Ազգային ժողով 395,000.0
Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր 186,000.0
Վարչական ծառայություններ 5,500.0
Համակարգչային ծառայություններ 12,000.0
Տեղեկատվական ծառայություններ 10,000.0
Ներկայացուցչական ծախսեր 60,000.0
Մասնագիտական ծառայություններ 3,400.0
Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում 30,100.0
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 1,000.0
Գրասենյակային նյութեր և հագուստ 4,000.0
Գյուղատնտեսական ապրանքներ 3,000.0
Տրանսպորտային նյութեր 7,000.0
Կենցաղային և հանրային սննդի նյութեր 8,000.0
Հատուկ նպատակային այլ նյութեր 15,000.0
Այլ ծախսեր 50,000.0
1154 Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում 130,600.0
11001 ՀՀ նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովում 130,600.0
այդ թվում՝
ՀՀ նախագահի աշխատակազմ 130,600.0
Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր 50,000.0
Համակարգչային ծառայություններ 600.0
Ներկայացուցչական ծախսեր 3,000.0
Գրասենյակային նյութեր և հագուստ 2,000.0
Այլ ծախսեր 75,000.0
1136 ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում 298,255.0
11001 Ծառայությունների, ծրագրերի համակարգում 276,755.0
այդ թվում՝
ՀՀ վարչապետի աշխատակազմ 276,755.0
Կապի ծառայություններ 5,000.0
Վարչական ծառայություններ 4,000.0
Համակարգչային ծառայություններ 10,000.0
Տեղեկատվական ծառայություններ 6,000.0
Ներկայացուցչական ծախսեր 80,000.0
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 900.0
Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում 10,000.0
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 5,000.0
Գրասենյակային նյութեր և հագուստ 10,000.0
Տրանսպորտային նյութեր 10,000.0
Հատուկ նպատակային այլ նյութեր 855.0
Այլ ծախսեր 135,000.0
11003 Տվյալների փոխանակման միջգերատեսչական կապի ապահովում 5,000.0
այդ թվում՝
ՀՀ վարչապետի աշխատակազմ 5,000.0
Կապի ծառայություններ 5,000.0
31002 ՀՀ վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում 16,500.0
այդ թվում՝
ՀՀ վարչապետի աշխատակազմ 16,500.0
Վարչական սարքավորումներ 16,500.0
1033 Աջակցություն քաղաքական կուսակցություններին,
հասարակական կազմակերպություններին և արհմիություններին 300.0
11002 Պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովում 300.0
այդ թվում՝
ՀՀ վարչապետի աշխատակազմ 300.0
Կապի ծառայություններ 120.0
Համակարգչային ծառայություններ 30.0
Տեղեկատվական ծառայություններ 150.0
1213 Տեսչական վերահսկողության ծրագիր 1,400.0
11007 Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ 1,400.0
այդ թվում՝
ՀՀ վարչապետի աշխատակազմ 1,400.0
Հատուկ նպատակային այլ նյութեր 1,400.0
03 Արտաքին հարաբերություններ 60,000.0
այդ թվում՝
1185 Արտասահմանյան պատվիրակությունների
ընդունելությունների և պաշտոնական գործուղումների կազմակերպում 60,000.0
11001 Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ 50,000.0
այդ թվում՝
ՀՀ վարչապետի աշխատակազմ 50,000.0
Այլ ծախսեր 50,000.0
11002 Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ 10,000.0
այդ թվում՝
ՀՀ վարչապետի աշխատակազմ 10,000.0
Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր 10,000.0
03 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 14,958.0
այդ թվում՝
03 Դատական գործունեություն և իրավական պաշտպանություն 14,958.0
այդ թվում՝
02 Իրավական պաշտպանություն 14,958.0
այդ թվում՝
1223 Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում 14,958.0
12002 Միջազգային արբիտրաժային տրիբունալի կամ օտարերկրյա ներպետական դատարանի ծախսերի
վճարում 14,958.0
այդ թվում`
ՀՀ վարչապետի աշխատակազմ 14,958.0
Այլ ծախսեր 14,958.0
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 828.0
այդ թվում՝
01 Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ 828.0
այդ թվում՝
01 Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ 828.0
այդ թվում՝
1213 Տեսչական վերահսկողության ծրագիր 828.0
11005 Արտադրանքի և որակի վերահսկողության ծառայություններ 828.0
այդ թվում՝
ՀՀ վարչապետի աշխատակազմ 828.0
Առողջապահական և լաբորատոր նյութեր 90.0
Այլ ծախսեր 738.0
08 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 5,200.0
այդ թվում՝
04 Կրոնական և հասարակական այլ ծառայություններ 5,200.0
այդ թվում՝
01 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 5,200.0
1156 Հայաստան-սփյուռք գործակցության ծրագիր
11012 «Ի գործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում 5,200.0
այդ թվում՝ 5,200.0
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Ապահովագրական ծախսեր 5,200.0
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 15,000.0
այդ թվում՝
06 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 15,000.0
այդ թվում՝
01 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 15,000.0
1024 ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում 15,000.0
11003 ՀՀ Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում 15,000.0
այդ թվում՝
ՀՀ Ազգային ժողով 15,000.0
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 15,000.0
(հավելվածը փոփ. 11.11.21 N 1842-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
04.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ