ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2002 թվականի N 591-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի (թրաֆիքինգ) հետ կապված հարցերն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
Ա. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Լ. Ասլանյան - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի աշխատանքները համակարգող)
Ռ. Վարդազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության գլխավոր մասնագետ
Կ. Սուջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ
Ա. Եգանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար
Ռ. Աբրահամյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարության աշխատող
Շ. Միքայելյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության սահմանային վերահսկողության բաժնի պետ
Ս. Աղաջանյան - ՀՀ ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ
Մ. Խաչատրյան - ՀՀ ներքին գործերի նախարարության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարության տրանսպորտային ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ
Տ. Վարդանյան - ՀՀ ներքին գործերի նախարարության «Զվարթնոց» օդանավակայանի ներքին գործերի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ
Ռ. Գյուլնազարյան - ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական
Բ. Սարոյան - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ)
Է. Վիրապյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ընտանիքի հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ
Գ. Գևորգյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Կ. Սիմոնյան - ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի և ձեռնարկված միջոցների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. հոկտեմբերի 14
Երևան