Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1299-Ա

ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Ռոբերտ Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերական կոմիտեի որակի հսկողության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության փորձագետ Գևորգ Մանթաշյանին 2021 թվականի նոյեմբերի 13-16-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ «Դուբայ 2021 ավիացիոն 17-րդ ցուցահանդես»-ին մասնակցելու նպատակով:

2. Ռոբերտ Սարգսյանի և Արթուր Հայրապետյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված օրապահիկի, ճանապարհածախսի և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսված «արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի» հաշվին:

3. Գևորգ Մանթաշյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված օրապահիկի և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Ռոբերտ Սարգսյանի, Արթուր Հայրապետյանի և Գևորգ Մանթաշյանի Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման գիշերակացի և միջոցառմանը մասնակցության գրանցման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրա-պետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ

Երևան

12.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։