Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1297-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Սևակ Ղահրամանյանի, Տաթևիկ Պետրոսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) գտնվելու ընթացքում Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Սևակ Ղահրամանյանի, Տաթևիկ Պետրոսյանի գիշերավարձը հոգում է ընդունող կողմը:

4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ապահովել պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ

Երևան

12.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1297-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Գրիգորյան - Անվտանգության խորհրդի քարտուղար (պատվիրակության ղեկավար)

Հ. Պետրոսյան - Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Ս. Ղահրամանյան - Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական

Տ. Պետրոսյան - Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

12.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։