ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2014 թվականի N 43-Ա
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՌԵԺԻՄԱՅԻՆ (ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել`
1) համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ռեժիմային «կենսաանվտանգության» հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհրդի և ռեժիմային (կենսաանվտանգության) հանձնաժողովի աշխատակարգերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. հունվարի 31
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2014 թ.
հունվարի 31-ի N 43-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)
Լ. Ավետիսյան - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատող (համաձայնությամբ)
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ճառագայթային անվտանգության վարչության ճառագայթային անվտանգության բաժնի պետ
Ա. Շիրվանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության վարչության պետ
Վ. Բագիյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ
Լ. Մարգարյան - ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Պողոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության լաբորատոր փորձարկումների կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Պետրոսյան - «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության քիմիայի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)
Ա. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ.01.11.21 N 1233-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2014 թ.
հունվարի 31-ի N 43-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՌԵԺԻՄԱՅԻՆ «ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Մելիք-Անդրեասյան - ՀՀ առողջապահության նախարարության «Արտո Բոգդանի Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Շ. Սարգսյան - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)
Ե. Գոնդակյան - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
Բ. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային կառույցների և լաբորատոր զարգացման գծով տնօրենի երկրորդ տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Մովսեսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության փոխգնդապետ (համաձայնությամբ)
Գ. Շահբազյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կենտրոնական լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)
Վ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության լաբորատոր փորձարկումների կենտրոնի առաջատար մասնագետ (համաձայնությամբ)
Ս. Քոչարյան - «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ.01.11.21 N 1233-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան