Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1310-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2022 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ

Երևան

18.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1310-Ա որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

NN

ը/կ Ստուգվող

կազմակերպությունը Ստուգման ենթակա ծրագիրը (միջոցառումը) և հարցը Ստուգմամբ ընդգրկվող

ժամանակաշրջանը

1 2 3 4

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ● Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում

● Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում 2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

2. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտություն, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում 2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

3. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտություն, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում 2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

4. ՀՀ քաղաքաշինության կոմիտե (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) ● Առողջապահական օբյեկտների շինարարություն

● մշակութային օբյեկտների շինարարություն

● մշակութային օբյեկտների հիմնանորոգում

● կրթական օբյեկտների հիմնանորոգում

● մարզական օբյեկտների շինարարություն 2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

5. «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի վերականգնում» ծրագրի շրջանակներում հատկացված ենթավարկի նպատակային օգտագործման ճշտություն (51 մլն եվրո) 2016-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

6. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում 2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

7. ՀՀ Շիրակի մարզպետարան

(աշխատակազմ, ծրագիր

կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) ● «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում»,

● «Տարրական ընդհանուր հանրակրթություն»,

● «Հիմնական ընդհանուր հանրակրթություն»,

● «Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն»,

● «Ներառական կրթություն տարրական դպրոցում»,

● «Ներառական կրթություն միջին դպրոցում»,

● «Ներառական կրթություն ավագ դպրոցում»,

● «Նախադպրոցական կրթություն»

● «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» 2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

8. ՀՀ պետական եկամուտների կոմիտե Առանձին տնտեսավարող սուբյեկտների կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման մասով հետաձգված ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվառման և սահմանված ժամկետներում դրանց կատարման ճշտությունը

ՀՀ կառավարության 2019 թ. հոկտեմբերի 3-ի N 1329-Ն, 2019 թ. սեպտեմբերի 19-ի N 1253-Ն, 2019 թ. օգոստոսի 8-ի N 1020-Ն, 2019 թ. օգոստոսի 1-ի N 980-Ն և 2020 թ. մայիսի 7-ի N 731-Ն որոշումներով նախատեսված՝ մեկ անձից գնման պայմանների և ներկայացված հիմնավորումների համապատաս- խանություն, ինչպես նաև նշված որոշումներով փաստացի ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ստուգում 2017-2021 թթ.

9. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ● Ճանապարհային ցանցի բարելավում, այդ թվում՝

- Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ174+100-կմ182+532 բացառությամբ կմ181+500

խողովակի հատվածը 500մ հատվածի և Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-

Մեղրի-Իրան սահման միջպետական ավտոճանապարհի կմ1930+000- կմ193+000 հատվածի միջին նորոգման աշխատանքներ

- Տ-1-51,Հ21 Վարդաբլուր ավտոճանապարհի կմ0+000-կմ2+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

- ՀՀ Տավուշի մարզի Բերդավան համայնքի ներհամայնքային երկու փողոցների 2.1 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգման աշխատանքեր

- Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ167+600-կմ174+100

● «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր

● «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման խորհրդատվության համար» դրամաշնորհային ծրագիր 2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

10. «Հայավտոկայարան» ՓԲԸ 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

11. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և

արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

12. «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

13. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

14. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում 2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

15. «Հայփոստ» ՓԲԸ 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

վճարման ճշտության ստուգում 2011-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

18.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։