Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2021 թվականի N 1318-Ա

ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին 2021 թվականի դեկտեմբերի 6 - 7-ը գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ)՝ Շվեդիայի Թագավորություն ուսումնական այց կատարելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Քրիստիննե Գրիգորյանի՝ Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են ԵԱՀԿ-ի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ

Երևան

19.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։