Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԻՏՈՐԴՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-11-25-ից մինչև 2022-04-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-04-29Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1320-Ա

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԻՏՈՐԴՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կազմում կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2021 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդների` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդների` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը, գործուղման ընթացքում բժշկական ապահովագրության վճարները` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, ինչպես նաև յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից հաշվարկված ծախսերը՝ համաձայն N 2 հավելվածի, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը խմբ. 24.11.21 N 1342-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ

Երևան

19.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 1320-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ

Կ. Գասպարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

Թ. Հովնանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու

իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մասնագետ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

19.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 1320-Ա որոշման

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

Յուրաքանչյուր դիտորդի համար Հայաստանի Հանրապետության կողմից ԺՀՄԻԳ-ին

վճարվող գումար Եվրո

Օդանավակայան/տեղափոխում և հետադարձ

Ներքաղաքային տեղափոխում և տեղակայման վայր տեղափոխում

Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)

Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, սնունդ) 40

70

70

120

300

Դիտորդական առաքելության ընթացքում յուրաքանչյուր դիտորդի կողմից կատարվող

պարտադիր ծախսեր

(համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կանոնակարգի՝ ծախսերը հավաստող փաստաթղթեր չեն տրամադրվում)

COVID-19 թեստավորում

Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)

Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)

Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)

Գիշերակաց (120 եվրո յուրաքանչյուր գիշեր * 6 գիշեր)

Սնունդ (50 եվրո յուրաքանչյուր օր * 6 օր)

Գիշերակաց և սնունդ թարգմանչի համար (35 եվրո յուրաքանչյուր գիշեր * 4 գիշեր)

Գիշերակաց և սնունդ վարորդի համար (35 եվրո յուրաքանչյուր գիշեր * 4 գիշեր) 70

150

75

150

720

300

140

140

Յուրաքանչյուր դիտորդի վճարվող գումար 1.745

Ընդամենը՝ 2.045

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

19.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։