Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 8. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐՈՒՄԸ
1. Հայոց լեզվով աշխարհագրական օբյեկտների հայերեն և օտարալեզու անվանումների կանոնավորված գրելաձևը որոշվում է օրենքների, այլ իրավական ակտերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին և կիրառման ավանդույթներին համապատասխան:
2. Աշխարհագրական անվանումների կանոնավորումը կատարվում է գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն: