Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

15 նոյեմբերի 2021 թ. N 1864-Ա/2

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 134/3 եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոսի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, կրտսեր 2-րդ, միջին և ավագ նախադպրոցական տարիքային խմբերով՝ սովորողների համակազմի սահմանային 30-ական տեղերի թվերով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

ՆԱԽԱՐԱՐ՝ Վ. Դումանյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։