ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2017 թվականի N 109
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 16-ի N 88 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի օգոստոսի 29-ի N 109 որոշմամ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 16-ի N 88 որոշման մեջ կատարվող
1. Անվանման և 1-ին կետի մեջ «արտադրանքի համապատասխանություն (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանություն» բառերով։
2. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու նշված որոշմամբ հաստատված արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում՝
ա) անվանման մեջ «արտադրանքի համապատասխանություն (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանություն» բառերով.
բ) աղյուսակի 7-րդ սյունակի անվանման մեջ «Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող 85 - 105-րդ դիրքեր.
«85 43.080.10 Հեղուկացված նավթային գազի համար նախատեսված սարքավորումներ և դրա օժանդակ հարմարանքները։ Ավոցիստեռնների համար նախատեսված սարքավորումներ՝ հեղուկացված նավթային գազի համար։
ԳՕՍՏ ստանդարտի մշակումը ԵՆ 12252:2014-ի հիման վրա N 6 հավելվածի 1.20-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
86 23.060.01 Արդյունաբերական արմատուրա։ Մետաղական արմատուրայի փորձարկում։ Փորձարկումներ, փորձարկումներ ացկացնելու կարգը և ընդունման չափանիշները։ Լրացուցիչ պահանջներ
ԳՕՍՏ–ի մշակում ԵՆ 12266-2:2012-ի հիման վրա N 6 հավելվածի 1.18-րդ և 1.20-րդ կետեր 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
87 13.300
23.020.20 «Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Մետաղական ցիստեռնների փորձարկում, ստուգում և դրոշմավորում։
ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 12972:2015-ի հիման վրա 6–րդ հավելվածի 1.18-րդ և 1.20-րդ կետեր 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
88 13.300
23.020.20
23.060.20 Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Կափույր՝ գոլորշիների հեռացման համար։
ԳՕՍՏ–ի մշակում ԵՆ 13082:2008+А1:2012-ի հիման վրա N 6 հավելվածի 1.18-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
89 13.300
23.020.20 Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Մետաղական ցիստեռններ՝ ոչ ավելի քան 0,5 բար աշխատանքային ճնշմամբ։ Կոնստրուկցիա և պատրաստում։ ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 13094:2015-ի հիման վրա N 6 հավելվածի 1.18-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
90 13.300
23.020.20
23.060.20 Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Բեռնաթափման կափույր՝ ինքնահոսով թափման: ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 13308:2002-ի հիման վրա N 6 հավելվածի 1.18-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
91 13.300
23.020.20 Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Լցավորման բկանցքի խուփ։
ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 13314:2002-ի հիման վրա N 6 հավելվածի 1.18-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
92 13.300
23.020.20
23.060.20 Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Բեռնաթափման կափույր ճնշման տակ թափման: ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 13316:2002-ի հիման վրա N 6 հավելվածի 1.18-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
93 13.300
23.020.20 Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Տեսողական դիտանցքի կափարիչ։
ԳՕՍՏ–ի մշակում ԵՆ 13317:2002+А1:2006 հիման վրա N 6 հավելվածի 1.18-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
94 13.300
23.020.20 Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Մետաղական ճնշումային ցիստեռններ։ Կոնստրուկցիա և պատրաստում։
ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 14025:2013-ի հիման վրա N 6 հավելվածի 1.20-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
95 23.060.40 Հեղուկացված նավթային գազի համար նախատեսված սարքավորումներ և դրա օժանդակ հարմարանքները։ Ապահովիչ կափույրներ՝ հեղուկացված նավթային գազի համար նախատեսված՝ բարձր ճնշման անոթների համար
ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 14129:2014-ի հիման վրա N 6 հավելվածի 1.20-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
96 13.300
23.020.20 Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Հեղուկ քիմիական նյութերի և հեղուկացված գազերի փոխադրման համար նախատեսված ցիստեռնների սարքավորումներ։ Բեռնաթափման և ներթողման օդի կափույրներ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 14432:2014-ի հիման վրա N 6 հավելվածի 1.20-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
97 13.300
23.020.20 Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Հեղուկ քիմիական նյութերի և հեղուկացված գազերի փոխադրման համար նախատեսված ցիստեռնների սարքավորումներ։ Ընդունող կափույրներ։
ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 14433:2014-ի հիման վրա N 6 հավելվածի 1.20-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
98 13.300
23.020.20 Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Շնչառական կափույր։
ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 14595:2005-ի հիման վրա N 6 հավելվածի 1.18-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
99 13.300
23.020.20
23.060.40 Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Ավելցուկային ճնշումը նվազեցնելու ապահովիչ կափույր։
ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 14596:2005-ի հիման վրա N 6 հավելվածի 1.20-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
100 23.020.40
23.060.01 Կրիոգեն անոթներ։ Աշխատանքի՝ ցածր ջերմաստիճան ունեցող ռեժիմի համար նախատեսված փականներ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 1626:2008-ի հիման վրա N 6 հավելվածի 1.20-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
101 23.020.40 Կրիոգեն անոթներ։ Մեծ տեղափոխվող անոթներ՝ առանց վակումային մեկուսացման։ Կառուցվածք, պատրաստում, ստուգում և փորձարկում։
ԳՕՍՏ–ի մշակում ԵՆ 14398-2:2003+А2:2008 հիման վրա N 6 հավելվածի 1.20-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
102 23.020.40 Կրիոգեն անոթներ։ Մեծ տեղափոխվող անոթներ՝ առանց վակուումային մեկուսացման։ Կառուցվածք, պատրաստում, ստուգում և փորձարկում։
ԳՕՍՏ–ի մշակում ԵՆ 13530-2:2002+А2:2004-ի հիման վրա N 6 հավելվածի 1.20-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
103 23.060.40 Արդյունաբերական կափույրներ։ Մետաղական կափույրների փորձարկումներ։ Մաս 1։ Փորձարկումներ ճնշման տակ, փորձարկումներ անցկացնելու կարգը և գնահատման չափանիշները։ Պարտադիր պահանջներ։
ԳՕՍՏ–ի մշակում ԵՆ 12266-1:2012-ի հիման վրա N 6 հավելվածի 1.20-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
104 23.020.40 Կրիոգեն անոթներ։ Մեծ տեղափոխվող անոթներ՝ առանց վակուումային մեկուսացման։ Մաս 1. Հիմնական պահանջներ: ԳՕՍՏ–ի մշակում ԵՆ 14398-1:2003-ի հիման վրա N 6 հավելվածի 1.20-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն
105 23.020.40 Կրիոգեն անոթներ։ Մեծ տեղափոխվող անոթներ՝ վակուումային մեկուսացմամբ։ Մաս 1. Հիմնական պահանջներ։ ԳՕՍՏ–ի մշակում ԵՆ 13530-1:2002-ի հիման վրա N 6 հավելվածի 1.20-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն»;
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: