Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2020 թվականի N 18 քաղ. Մոսկվա

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 11 հավելվածի 27-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի N 526 որոշմամբ հաստատված՝ արտադրանքի միասնական ցանկը, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ, լրացնել հետևյալ բովանդակությամբ 67-րդ կետով՝

«67. Նիկոտին պարունակող ապրանքներ։ Նիկոտինի, այդ թվում՝ ոչ նիկոտինային լցանյութերի համար առաքման համակարգեր»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմաիլով Է. Ասրանդիև Ա.Օվերչուկ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։