ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 938-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 764-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագրի մասին» N 764-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «400,000,000 դրամ» բառերը փոխարինել «800,000,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
01.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 938-Ա որոշման
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Վերականգնողական կենտրոնի մեծացում և պրոթեզարանի կառուցում
2020 թ. սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի հետևանքով մեր շահառուների թիվը կտրուկ աճել է: Վիրավոր զինվորներին սպասարկելու համար այժմ անհրաժեշտ է, որպեսզի կենտրոնն իրականացնի ստացիոնար և ամբուլատոր պայմաններում բուժում ստացող զինհաշմանդամների ընդունելության հնարավորությունների մեծացման ծրագիր: Այն ենթադրում է վիրավոր զինվորների վերականգնողական բուժման համար խիստ անհրաժեշտ պրոթեզարանի, էքսպրես լաբորատորիայի, ֆիզիոթերապիայի և էրգոթերապիայի նոր մարզադահլիճների ստեղծում՝ համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի թողունակությունը պետք է մեծանա շուրջ 60 մահճակալով, այդ պատճառով պետք է ստեղծել նաև նոր հիվանդասենյակներ: Ճիշտ ժամանակին իրականացվող վերականգնողական բուժումը բազմաթիվ վիրավոր զինվորների հնարավորություն կտա խուսափել հաշմանդամությունից, մյուս դեպքերում՝ հնարավորություն կտա պահպանել հաշմանդամության առկա վիճակը՝ չխորացնելով այն։
Ինչպես նաև, թողունակության մեծացման ծրագրի շրջանակում կառուցվելու է ժամանակակից պրոթեզարան վիրավորման հետևանքով վերջույթները կորցրած զինհաշմանդամներին որակյալ պրոթեզավորում և օրթեզավորում անելու համար:
Մեր զինհաշմանդամների կյանքի որակը բարելավելու համար պրոթեզավորման ծրագիրը ենթադրում է, որ ամպուտացիայից մինչև դուրսգրում ամեն ինչ պետք է տեղի ունենա մեկ վայրում՝ համալրված բոլոր վերապատրաստված մասնագետներով:
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Ակնկալում ենք ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:
3. Բարեգործը «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամ
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Տերյան 1/1, բն․5
ՀՎՀՀ 01282864
Veterans of Armenia
Address 1146 N Central Ave #684 Glendele CA 91202
Tax ID 85-3766890
Հայ օգնության միություն
Իրավաբանական հասցե՝ Նալբանդյան 116/24
ՀՎՀՀ 01512885
Ուան Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպությունը
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2, 5-րդ հարկ
ՀՎՀՀ՝ 02622324
«Лира-А» Благотворительный фонд
Адрес 142007, Московская область, г. Домодедово, ул. Илюшкина, дом 2 литера 6б,
ИНН 5009125444
Այլ ոչ առևտրային /կազմակերպությունների և անհատների հանգանակություններ
4. Ծրագիրը կատարողը «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպություն
Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մ. Ավետիսյան 4 փ., 6/19
ՀՎՀՀ 00904586
5. Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը ՀՀ, Ք. Երևան, Աբովյան 58, առողջապահության բնագավառ
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն 800,000,000 ՀՀ դրամ է
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը նվիրաբերում է 230,000,000 (երկու հարյուր երեսուն միլիոն) ՀՀ դրամ
Veterans of Armenia կազմակերպությունը նվիրաբերում է 50,000,000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ
Հայ օգնության միությունը՝ 100,000,000 (հարյուր միլիոն)ՀՀ դրամ
«Лира-А» Благотворительный фонд-ը նվիրաբերում է 100.000.000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամ
Ուան Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպությունը նվիրաբերում է 94,000,000 (իննսունչորս միլիոն)
ՀՀ դրամ
Այլ ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների հանգանակություններ՝ 226,000,000 (երկու հարյուր քսանվեց միլիոն)
ՀՀ դրամ
7. Բարեգործություն
ստացողը Բարեգործական ծրագրի շահառուներն են հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած կամ առողջական խնդիրներ ունեցող բոլոր անձիք:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 01/12/2020 թ. – 01/12/2022 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների
ծավալը Հիմնանորոգում - 350.000.000 ՀՀ դրամ
Վերազինում - 300.000.000 ՀՀ դրամ
Կահավորում - 150.000.000 ՀՀ դրամ
Միջոցառումները նախատեսված է իրականացնել
01.12.2020 թ. – 01.12.2022 թ.
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Տեխնիկական վերահսկողության պայմանագիր – 5,000,000 դրամ
2. Նախագծում – 4,000,000 դրամ
3. Շինարարական աշխատանքների մասով ծառայությունների մատուցման պայմանագիր – 166,000,000 դրամ
4. Շինանյութի ձեռքբերում – 175,000,000 դրամ
5. Կահույքի ձեռքբերում – 150,000,000 դրամ
6. Բժշկական սարքավորումների ձեռքբերում – 300,000,000 դրամ
11. Ծրագրի իրականացման
հետ կապված ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-
վարման մարմինների, այլ
կազմակերպությունների
հետ Մեր գործընկերներն են` Երևանի պետական բժշկական համալսարանը և ՀՀ պաշտպանության նախարարությունը
13. Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերա- հսկողության մեխանիզմ-
ների նկարագրությունը Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում ծրագրի բարեգործներին և իրավասու մարմիններին
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
01.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ