ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1374-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 12-19-ը պատվիրակության՝ համաձայն հավելվածի, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Շարմ Էլ Շեյխ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
03.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1374-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՇԱՐՄ ԷԼ ՇԵՅԽ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Դավթյան - ՀՀ գլխավոր դատախազ (պատվիրակության ղեկավար)
Վ. Ջանազյան - ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ
Ա. Բաղդասարյան - ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
03.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ