ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2003 թվականի N 161-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. ՀՀ գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմ 206 4 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ
133 4 1
առանձնացված ստորաբաժանումներ`
Երկրագործության պետական տեսչություն
16 - -
Գյուղատնտեսական տեխնիկայի պետական
տեսչություն
15 - -
Անասնաբուժական պետական տեսչություն
27 - -
Բույսերի կարանտինի պետական տեսչություն
15 - -»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. ապրիլի 14
Երևան