ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1389-Ա
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 980-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետը՝
1. Հաստատել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 18-ի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի N 72-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 980-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
08.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1389-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Կարեն Թռչունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նազելի Բաղդասարյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Արթուր Շատվորյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
ղեկավարի տեղակալ
Արտուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
Արթուր Պապիկյան - Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Բագրատ Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի
տնօրեն (համաձայնությամբ)
Լևոն Բարսեղյան - Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի
նախագահ (համաձայնությամբ)
Ջոն Կարապետյան - ՀՀ ԳԱԱ-ի «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և
ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Արմեն Թումասյան - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա
(Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի ավագ
գիտաշխատող (համաձայնությամբ)
Ալեքսան Տեր-Մինասյան - «Շիրակ տուրս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Լուսինե Գևորգյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
մանկավարժության ֆակուլտետի դոցենտ
Վարդան Մանուկյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական
համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դոցենտ
Աիդա Գարեգինյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դոցենտ
Աշխեն Տոնոյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դասախոս
Անահիտ Վալեսյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական
համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դոցենտ
Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ
Լիլիթ Ավետիսյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
մանկավարժության ֆակուլտետի սովորող
Մերի Դավթյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի սովորող
Քրիստինե Առաքելյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սովորող
Գևորգ Ղուկասյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սովորող
Հովիկ Գալոյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական
համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի սովորող
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
08.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ