Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1346-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2021 թվականի N 1989-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1346-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1346-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-4-րդ կետերով.

« 2. 3904100009 ՊՎՔ-ի

հումք Պվք հումքը պոլիվինիլային հիմքով սինթետիկ պլաստիկ պոլիմեր է: Սպիտակ է, փոշենման, ջերմակայուն: Լինում է երկու հիմնական ձևի՝ կոշտ և փափուկ: Կոշտ ՊՎՔ-ն օգտագործվում է շինարարական նպատակով ՝ օգտագործվող խողովակների և պրոֆիլների արտադրության համար: Ենթարկվում է

էստրոզիոն մշակման: կգ 400 000 Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ, Հարավային Կորեա Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա 302 843 000

3. 2509000000 Կալցիումի կարբոնադ Կալցիումի կարբոնատը սովորական նյութ է, որը հայտանբերվում է կալցիումի արագոնիտի միներալների տեսքով՝ հիմնականում որպես կրաքար, որը նստվածքային ապարների տեսակ է, որը հիմնականում

կազմված է կալցիտից: կգ 200 000 Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ, Հարավային Կորեա Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա 151 421 000

4. 3812390000 Կայունարար Մեկ բաղադրիչով կապարի հիմքով կայունարար՝ նախատեսված կոշտ ՊՎՔ պրոֆիլների արտադրության համար: Այս կայունարարն ունի արդյունավետ քսանյութերի բավարար հավաքածու, ինչն ավելորդ է դարձնում

լրացուցիչ քսանյութերի

օգտագործումը: Ապահովում է բարձր ջերմաստիճանի դիմադրություն, հոսքագծի հանկարծակի կանգ առնելու դեպքում: կգ 400 000 Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ, Հարավային Կորեա Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա 302 840 870

»:

2) «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «757 104 870» թիվը փոխարինել «1 514 209 740» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

09.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։