Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2022-07-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Օրենսգրքի 183-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենսգրքի 183-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 135-րդ հոդվածի առաջին մասով, 136-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և մեղադրյալի կամ կասկածյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման։ Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը։

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, 178-րդ հոդվածի առաջին մասով, 179-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարած և տուժողի մերձավոր ազգական համարվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում միայն տուժողի բողոքի հիման վրա։

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված կարգից շեղումներ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։