Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 408.1-րդ հոդվածով.
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 408.1-րդ հոդվածով.
«Հոդված 408.1. Գործերի նորոգման հիմքերը նոր հանգամանքների հետևանքով
1. Նոր հանգամանքների հետևանքով քրեական գործերը նորոգվում են հետևյալ դեպքերում.
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքը հակասահմանադրական է ճանաչել.
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից այդ դատարանի հիմնադրման կամ նրա իրավասությունները սահմանող այլ միջազգային պայմանագրին համապատասխան` այդ դատարանը դատավճիռ կամ որոշում է կայացրել, որով հիմնավորվում է, որ տվյալ քրեական գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված այլ նոր հանգամանքների դեպքերում։
2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված նոր հանգամանքները հաստատված են համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ՝ դրանց ուժի մեջ մտնելու պահից։»։