ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 968-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարեգործական ծրագրերի շրջանակներում Հայաստանի և Արցախի բուժհաստատություններին անհատույց բաշխելու նպատակով ուղարկված բժշկական պարագաների (20 տեղ, 175 կգ ընդհանուր քաշով, 970 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 402.50 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
10.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 968-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
N/N Անվանումը Քանակը/
հատը Երկիրը Հատի
արժեքը $ Ընդհանուր
արժեքը $
1․ Բժշկական աթոռ 3 ԱՄՆ 150 450
2․ Քայլակներ 4 ԱՄՆ 25 100
3․ Տակդիրներ 8 արկղ ԱՄՆ 20 160
4․ Շտատիվ 1 ԱՄՆ 100 100
5. Գիպսային ֆիքսատոր 1 ԱՄՆ 100 100
6. Անվասայլակ 2 ԱՄՆ 30 60
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
10.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ