ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 973-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՈՒՅՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 113,076,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գույքի պատրաստում և ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05500145) 2021 թվականի նոյեմբերի 1-ին կնքված՝ N ԱՀ-Կ-01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող 130 բնակարանների համար կահույքի պատրաստում և ձեռքբերում՝ 113,076,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
10.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 973-Ա որոշման
«Գույքի պատրաստում և ձեռքբերում»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետությունում կառուցվող թվով 130 բնակարանների կահավորման համար գույքի պատրաստում և ձեռքբերում
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան,
Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան,
Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Արցախի Հանրապետություն, սոցիալական բնագավառ
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն կազմում է 113,076,000 դրամ:
7. Բարեգործությունն ստացողը 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման արդյունքում պարտադրված պատերազմի հետևանքով անօթևան մնացած Արցախի Հանրապետության ընտանիքներ
8. Ծրագրի իրականացման
տևողությունը Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ
ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Արցախի Հանրապետությունում կառուցվող թվով 130 բնակարանների կահավորման համար գույքի պատրաստում և ձեռքբերում: Ծրագիրը նախատեսվում է 2021 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը: Արժեքը՝ 113,076,000 դրամ
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները
և նախատեսվող գինը Նախատեսվում է գույքի պատրաստում և ձեռքբերում համաձայն կնքված պայմանագրի N 1 հավելվածի։ Արժեքը կազմում է 113,076,000 դրամ։
11. Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և
կազմակերպությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
10.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ