ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1415-Ա
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի N 660-Ն որոշման N 1 հավելվածի 30-րդ կետը՝
1. Հաստատել «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 3-ի N 41-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 37-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
13.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1415-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Կարեն Սարգսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Արթուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
Կարեն Մուխսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և
շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
Արման Անդրիկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Արսեն Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության
վարչության ուսանողների աջակցության բաժնի պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Յուրի Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Էդուարդ Ղազարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,
ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Էմիլ Գևորգյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ,
կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Հայկ Ղազարյան - Ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Բագրատ Սարգսյան - Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Հայաստանի մասնաճյուղի
տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վիկտոր Կատվալյան - Գավառի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության
ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ
Հրանուշ Հակոբյան - Գավառի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի
դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Անդրանիկ Հովհաննիսյան - Գավառի պետական համալսարանի ինֆորմատիկայի
և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի
դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հասմիկ Մարգարյան - Գավառի պետական համալսարանի հաշվապահական
հաշվառման ամբիոնի դասախոս
Աշխունջ Պողոսյան - Գավառի պետական համալսարանի հասարակական
գիտությունների ամբիոնի դասախոս, պատմական
գիտությունների թեկնածու, դոցենտ
Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ
Սյուզաննա Բունիաթյան - Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի սովորող
Արշակ Հովհաննիսյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար
մասնագիտությունների ֆակուլտետի սովորող
Արփի Միրաբյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական
ֆակուլտետի սովորող
Անահիտ Պարոնիկյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական
ֆակուլտետի սովորող
Անահիտ Վարդանյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական
ֆակուլտետի սովորող
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
13.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ