ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2003 թվականի N 372-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի N 786-Ն որոշման՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ՝ 216 3 1
այդ թվում՝
կառուցվածքային ստորաբաժանումներ 115 3 1
առանձնացված ստորաբաժանումներ՝
ՀՀ պետական սուրհանդակային գործակալություն 66 2 -
ՀՀ տրանսպորտային տեսչություն 26 2 -
ՀՀ հեռահաղորդակցության գործակալություն 9 1 -»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. օգոստոսի 7
Երևան