Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-07-01-ից մինչև 2018-04-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Վարկային տեղեկատվության սուբյեկտի համար անբարենպաստ հետևանքներ առաջացնող, ինչպես նաև անվճար տրամադրվող վարկային զեկույցները

գործել է մինչև 2018-04-10Բացել ARLIS-ում

Հոդված 18. Վարկային տեղեկատվության սուբյեկտի համար անբարենպաստ հետևանքներ առաջացնող, ինչպես նաև անվճար տրամադրվող վարկային զեկույցները

1. Վարկային զեկույց ստացողները, որոնք սույն օրենքով սահմանված նպատակներով հիմք ընդունելով վարկային բյուրոյից ստացված վարկային զեկույցները՝ հրաժարվում են վարկային տեղեկատվության սուբյեկտին մատուցել ծառայություն, նրա հետ կնքել աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր կամ վարկային տեղեկատվության սուբյեկտի համար առաջացնում են այլ անբարենպաստ հետևանքներ, պարտավոր են այդ վարկային տեղեկատվության սուբյեկտին տեղեկացնել այն վարկային զեկույցի մասին, որը հիմք է հանդիսացել այդպիսի հետևանքների առաջացման համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված վարկային զեկույցների պատճենները վարկային տեղեկատվության սուբյեկտի պահանջով վարկային զեկույց ստացողները պարտավոր են անվճար տրամադրել վարկային տեղեկատվության սուբյեկտներին: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում վարկային տեղեկատվության սուբյեկտն իրավասու է անվճար ստանալու վարկային զեկույցը վարկային բյուրոյից մերժման կամ անբարենպաստ հետևանքներ առաջանալու փաստից հետո` 30 օրվա ընթացքում, վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից մերժումը կամ այլ անբարենպաստ հետևանքները հավաստող փաստաթղթերը վարկային բյուրո ներկայացնելու դեպքում:

3. Վարկային տեղեկատվության սուբյեկտն իրավունք ունի վարկային բյուրոյից առնվազն յուրաքանչյուր 12 ամիսը մեկ ստանալու իր վերաբերյալ անվճար ամբողջական վարկային զեկույց:

4. Վարկային բյուրոյի կողմից վարկային տեղեկատվությունը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրվում է անվճար՝ հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում: Լրացուցիչ հարցումների համար գանձվում է վճար, որի չափը սահմանվում է վարկային բյուրոյի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի միջև կնքված պայմանագրով:

(18-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-111-Ն)

(18-րդ հոդվածը 09.06.17 ՀՕ-114-Ն օրենքի 2-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 10.04.2018 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։