Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2003 թվականի N 519-Ն

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությանը համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին վերապահել գերատեսչական նորմատիվ ակտերի մշակման և հաստատման իրավասությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հոկտեմբերի 22

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2003 թ.

հոկտեմբերի 22-ի N 519-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ

NN

ը/կ Իրավական ակտերի

վերնագիրը Նպատակը Կատարողը

1. Ջրային համակարգերի պահպանման և օգտագործման բնագավառի ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմին անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման գծով ներկայացվող պահանջների մասին կարգ ջրային համակարգի ինժեներատեխնիկական անձնակազմի անվտանգության տեխնիկական կանոնների տիրապետում և պահպանում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

2. Պոմպակայանների տեխնիկական շահագործման կանոններ պոմպակայանների տեխնիկական շահագործման կանոնակարգում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

3. Ոռոգման չափիչ-հաշվառող սարքերի տեղադրման և շահագործման կարգ ոռոգման չափիչ-հաշվառող սարքերի տեղադրման և դրանց շահագործման կանոնակարգում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

4. Ջրամատակարարման համակարգերի, ջրատարների, ջրմուղ ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոններ ջրատնտեսական կառուցվածքների շահագործման խնդիրների կանոնակարգում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

5. Խմելու ջրի հաշվիչների տեղադրման և շահագործման կարգ խմելու ջրի հաշվիչների տեղադրման և շահագործման կանոնակարգում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։