Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՂԱՍԻ ԱՂԱՅԱՆԻՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ԿՈՒՍԻԿՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1460-Ա

ԱՂԱՍԻ ԱՂԱՅԱՆԻՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ԿՈՒՍԻԿՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Աղասի Աղայանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ Ռուզաննա Կուսիկյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մնացականյանին սույն թվականի դեկտեմբերի 22-ից 23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության կողմից կազմակերպվող՝ էլեկտրոնային հայտարարագրման կենտրոնների աշխատանքներին ծանոթանալու նպատակով կայանալիք աշխատանքային այցին մասնակցելու համար:

2. Աղասի Աղայանի, Ռուզաննա Կուսիկյանի և Տիգրան Մնացականյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման բոլոր ծախսերը՝ ներառյալ «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնության գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

20.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։