ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2003 թվականի N 613-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 546 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 17-ի «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 546 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. նոյեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2003 թ.
նոյեմբերի 28-ի N 613-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Դանիելյան - ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Մանուկյան - ՀՀ տնտեսական դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Տ. Պետրոսյան - Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի
առաջին ատյանի դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Նավասարդյան - ՀՀ արդարադատության նախարարության դատական
ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչության պետ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական
Է. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական
վարչության գլխավոր մասնագետ
Ա. Թունյան - ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական
բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակ» պետական
հիմնարկի տնօրեն