Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 861 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2003 թվականի N 650-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 861 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

ա) որոշման 1-ին կետում «շնորհակալագիր (ձևը կցվում է)» բառերը փոխարինել «շնորհակալագիր, հուշամեդալ (NN 1 և 2 ձևեր)» բառերով.

բ) որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրի ձևը շարադրել նոր խմբագրությամբ (N 1 ձև).

գ) որոշմամբ հաստատված կարգի՝

4-րդ կետից հանել «20-օրյա ժամկետում» բառերը.

6-րդ կետը «անձինք» բառից հետո լրացնել «, կազմակերպություններ» բառով.

11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիրը, հուշամեդալը, հուշանվերը, դրամական պարգևատրումը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ, նրա հանձնարարությամբ (կամ համաձայնությամբ), համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ համապատասխան պաշտոնատար անձը»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. դեկտեմբերի 18

Երևան

Ձև1

Ակտի պատկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ա Գ Ի Ր

----------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------

ունեցած նշանակալի վաստակի և (կամ) ակտիվ աշխատանքային գործունեության համար

--------------------------------------------------------------------------------- - ին

խրախուսել շնորհակալագրով։

------ ----------- 200 թ. N ------

քաղ. Երևան

Ձև 2

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։