ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2004 թվականի N 106-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշտապես գործող բարձրագույն խորհրդի կազմը լրացնել հետևյալ անդամներով`
Գ. Մինասյան - ՀՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով)
Գ. Մխեյան - ՕԵԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով)
Հ. Կարապետյան - ՀՅԴ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար (համաձայնությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. մարտի 4
Երևան