ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1490-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 908-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման N 1 հավելվածի 29-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
27.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1490-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
օգոստոսի 7-ի N 908-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Կարեն Թռչունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Սուրեն Վարոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու
Ռոբերտ Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Զարուհի Մաթևոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Սարգիս Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
գիտության կոմիտեի նախագահ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Յուրի Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)
Տիգրան Ավինյան - «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի
տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վահե Կուզոյան - «Սերվիս տիտան» ընկերության համահիմնադիր, նախագահ (համաձայնությամբ)
Ալեքսանդր Եսայան - «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ,
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ)
Արամ Սալաթյան - Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վազգեն Մելիքյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ
Կառլեն Բեգոյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրոնային
չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր
Աշոտ Խաչատրյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկայի
ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սեյրան Ավետիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արամ Գևորգյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ալինա Ջզմեչյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական
և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Աիդա Կիրակոսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող
Գոհար Սարգսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական
և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Նարեկ Թամրազյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Ինգա Աբովյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
մեխանիկա-մեքենաշինության, տրանսպորտային համակարգերի և
դիզայնի ինստիտուտի ուսանող»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
27.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ