ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2020 թվականի N 908-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը`
Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
օգոստոսի 7-ի N 908-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Կարեն Թռչունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Սուրեն Վարոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու
Ռոբերտ Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Զարուհի Մաթևոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Սարգիս Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
գիտության կոմիտեի նախագահ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Յուրի Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)
Տիգրան Ավինյան - «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի
տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վահե Կուզոյան - «Սերվիս տիտան» ընկերության համահիմնադիր, նախագահ (համաձայնությամբ)
Ալեքսանդր Եսայան - «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ,
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ)
Արամ Սալաթյան - Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վազգեն Մելիքյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ
Կառլեն Բեգոյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրոնային
չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր
Աշոտ Խաչատրյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկայի
ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սեյրան Ավետիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արամ Գևորգյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ալինա Ջզմեչյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական
և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Աիդա Կիրակոսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող
Գոհար Սարգսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական
և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Նարեկ Թամրազյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Ինգա Աբովյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
մեխանիկա-մեքենաշինության, տրանսպորտային համակարգերի և
դիզայնի ինստիտուտի ուսանող
(հավելվածը փոփ. 24.02.21 N 162-Ա, խմբ. 27.12.21 N 1490-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան