Հոդված 1
Հոդված 1.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ պարբերությունով.
«Սույն օրենքը սահմանում է նաև համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կայացրած վարչական ակտի (այսուհետ սույն օրենքում՝ քանդման մասին վարչական ակտ) կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»: