Գլուխ 4 · ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 29. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը հաշվառումից հանելու դեպքերը
Հոդված 29. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը հաշվառումից հանելու դեպքերը
1. Լիազոր մարմնի որոշմամբ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը հանվում է հաշվառումից հետևյալ դեպքերում․
1) 12 օրացուցային ամիսների ընթացքում ավելի քան 60 օր կազմակերպությանն անդամակցող գնահատողների քանակը պակաս է լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի 30 տոկոսից.
2) 12 օրացուցային ամիսների ընթացքում սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունները երեք և ավելի անգամ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում։