Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Զանգվածային լրատվության միջոցի տվյալները ներկայացնելը».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցն իր կայքում պետք է ներառի՝
1) լրատվության միջոցի անվանումը.
2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական հաշվառման համարը:»: