ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2004 թվականի N 237-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԽՄԲԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 348-Ն որոշման 9-րդ կետի «ա» ենթակետի` «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագրի իրականացման հետ կապված խնդիրների օպերատիվ լուծման նպատակով ստեղծել ճապոնական ուսումնասիրող խմբին աջակցող միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ս. Քոչարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի
տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Մ. Վարդանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի խաղաղօվկիանոսյան բաժնի վարիչ
Հ. Ավետիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի պահպանության վարչության պետ
Հ. Պետրոսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
Մ. Գասպարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի մոնիտորինգի և մելիորացիայի վարչության պետ
Ռ. Գասպարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ֆ. Եգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողաշինարարության և հողային պետական տեսչության վարչության պետ
Ս. Ազարյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչության պետ
Ռ. Ջրբաշյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս
Ս. Մարգարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի գիտատեխնիկական քաղաքականության վարչության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 21
Երևան