Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1040-Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 175,436 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 86,840,820 դրամ ընդհանուր արժողությամբ «ՀՀ Տավուշի մարզի Աղավնավանքի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02517115)` «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2021 թվականի նոյեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինվերանորոգման աշխատանքների իրականացում` 175,436 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1040-Ա որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է վերանորոգել «Աղավնավանքի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի շենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ կրթօջախի 43 աշակերտների ուսուցումը կազմակերպելու համար:

2. Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ)

4. Ծրագիրը կատարողը Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան 0010, Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Վայրը՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Աղավնավանք, 1-ին փող., շենք 53 Բնագավառը՝ կրթություն

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 175,436 (հարյուր յոթանասունհինգ հազար չորս հարյուր երեսունվեց) ԱՄՆ դոլարին համարժեք 86,840,820 ՀՀ դրամ

7. Բարեգործություն ստացողը «Աղավնավանքի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի 43 աշակերտներ

8. Ծրագրի իրականացման տևողությունը Սկիզբ՝ 2022 թ. հունվարի 3

Ավարտ՝ 2022 թ. օգոստոսի 30

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել դպրոցի տանիքը, մարզադահլիճը, հանդիսությունների դահլիճը, սանհանգույցները, ինչպես նաև տեղադրել ջեռուցման համակարգ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 175,436 ԱՄՆ դոլարին համարժեք 86,840,820 ՀՀ դրամ:

Իրականացվելիք շինվերանորոգման աշխատանքների մանրամասն ծավալները ներկայացված են պայմանագրին կից հավելվածում:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2022 թ. օգոստոսի 30-ը:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ծրագրի շրջանակներում ակնկալվում է 175,436 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով շինարարական աշխատանքների ծառայության ձեռքբերում՝ Աղավնավանքի միջնակարգ դպրոցի տանիքը, մարզադահլիճը, հանդիսությունների դահլիճը, սանհանգույցները վերանորոգելու և ջեռուցման համակարգ տեղադրելու համար։

11. Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Տավուշի մարզպետարանի հետ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։