ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1025-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 255,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հույսի ճրագ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 1025-Ա որոշման
«ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Նյութական և ֆինանսական օգնություն՝ հասարակության սոցիալապես անապահով շերտերին և «Վաղարշապատ» ԲԿ-ին:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը ԱՄՆ-ի քաղաքացիներ, Կալիֆորնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝
● Սեթա-Յունիս Ղազարյան Յունիսի (անձնագրի N AU0448316, տրված՝30.09.2021 թ., 001-ի կողմից)
● Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AU0448317, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից)
4. Ծրագիրը կատարողը «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, գտնվելու վայրը՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք,
Վարդանանց 1, հեռ. 043 500 503, թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ՝ 01557357
5. Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը ՀՀ-ի ամբողջ տարածք, բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն $255000 (երկու հարյուր հիսունհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
7. Բարեգործություն ստացողը 1. ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև հիմնադրամի շահառու ընտանիքներ, ովքեր դիմում են գրասենյակ այցելությամբ՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր.
2. Փախստական ընտանիքներ
3. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (անաշխատունակ, բազմազավակ) անհատույց տրվող ֆինանսական միջոցների անհատույց տրամադրում
4. « Վաղարշապատի» բժշկական կենտրոն
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. նյութական օգնության տրամադրում (հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պիտույքներ, անկողնային պարագաներ, հիգիենայի և կենցաղային պարագաներ, էլեկտրական և պարզ անվասայլակ, քայլակ, հենակ և այլն) ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց և հիմնադրամի շահառու ընտանիքներին $115000 (հարյուր տասնհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
2. նյութական օգնության (հագուստ, կոշիկ, կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն) տրամադրում փախստական ընտանիքներին $15000 (տասնհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
3. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (բազմազավակ, անաշխատունակ) անհատույց տրվող ֆինանսական միջոցների տրամադրում $30000 (երեսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
4. «Վաղարշապատի» ԲԿ-ին նյութական օգնություն (բժշկական պարագաներ) $15000 (տասնհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
5. հիմնադրամի գրասենյակին տրամադրվող (շահառուների կենցաղակերպը բարելավելու նպատակով) ապրանքներ
$20000 (քսան հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
6. արտերկրից ներմուծվող կոնտեյների բեռնափոխադրման ծախս՝ $10000 (տաս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
Կազմակերպական ծախսերի հանրագումարը կազմում է $50000 (հիսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝
● ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ $5000 (hինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
● գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ $33000 (երեսուներեք հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը,
● աուդիտի իրականացում՝ $2000 (երկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
● գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ ՀՀ տարածքում $10000 (տասը հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
Նշված միջոցառումներն իրականացվելու են 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող)
ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ՝
1․հագուստի, կենցաղային իրերի, անկողնային պարագաների, խոհանոցային պարագաների, կոշիկների, հիգիենայի պարագաների, էլեկտրական և պարզ անվասայլակ, քայլակ, հենակ և այլ ապրանքների ներմուծում՝ $165000 (հարյուր վաթսունհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
2․ավտոմեքենայի շահագործման ծախսեր (բենզին, գազ, պահեստամասեր և այլն) $5000 (հինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
3․աուդիտի իրականացում ՝ $2000 (երկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
4. գրասենյակային գույքի ձեռք բերում՝ $10000 (տասը հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
5. արտերկրից ներմուծվող կոնտեյների բեռնափոխադրման ծախս՝ $10000 (տասը հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերի հանրագումարը կազմում $50000 (հիսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝
● ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ $5000 (hինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
● գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ $33000 (երեսուներեք հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը,
● աուդիտի իրականացում՝ $2000 (երկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
● գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $10000 (տասը հազար ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- միասնական սոցիալական ծառայություն
- տեղական ինքնակառավարման մարմիններ
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության
մեխանիզմների նկարագրությունը Ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին:
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում՝ լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ