ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2021 թվականի N 2195-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել նոր` N 1.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 2-րդ կետը «1,» թվից հետո լրացնել «1.1,» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 30-ի N 2195-Ն որոշման
«Հավելված N 1.1
ՀՀ կառավարության 2019 թվականի
օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
____ ______________ 20 թ.
_____________________________
(տեսչական մարմնի անվանումը) _______________________
(գտնվելու վայրը)
________________
(հեռախոսահամարը)
_____________________
(պաշտոնը) _____________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_____________________
(պաշտոնը) _____________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
________________________
(պաշտոնը) _____________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
Ստուգման սկիզբ (ամսաթիվ)` ________________ 20 թ. ավարտը ________20 թ.
_________________________________________________________
տնտեսավարող սուբյեկտի անվանումը, (անունը, ազգանունը)
ՀՎՀՀ
__________________________________________
(պետական գրանցման (հաշվառման) համարը) _______________________
_______________________
(տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)
____________________________________________________________
տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը) _______________________ (հեռախոսահամարը)
____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը)
_______________________ (հեռախոսահամարը)
Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _________20 թ. համարը ____________
Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ
___________________________________________________________________
___________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը (վայրերը)
Պետական գրանցման վկայականը կամ գրանցման
համարը (հաշվառման համարը), տրման ամսաթիվը
Լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի համարը,
տրման ամսաթիվը
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
NN Հարցը Այո Ոչ Չ/Պ Միավոր Հղում նորմատիվ իրավական ակտին Ստուգման եղանակը Մեկնաբանություն
1. Տեխնիկական զննության կայանի տարածքը, ըստ ներկայացված հոսքագծի տեսակի, յուրաքանչյուր հոսքագծի հաշվարկով բավարարում է սահմանված նվազագույն
չափերը (աղյուսակ N 1) 5 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 15-րդ կետ, հավելված 1-ի
աղյուսակ փաստաթղթային, տեսազննություն
2. Տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացվում է միայն լիցենզիայում նշված գործունեության վայրում, և առկա է տեխնիկական զննության համար նախատեսված տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականը 7 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 6-րդ կետ,
ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի
N 690-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ
կետի 2-րդ ենթակետ փաստաթղթային
3. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի հետ առկա է լիցենզավորված անձի կողմից շահագործվող հոսքագծերի քանակին և տեսակին համա-
պատասխան լիցենզիայի ներդիր (ներդիրներ) 6 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետ փաստաթղթային
4. Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվել է
համապատասխան նշում 4 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 13-րդ կետ փաստաթղթային, տեսազննություն
5. Տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման քարտը ձևակերպվել է տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա 8 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 16-րդ կետ փաստաթղթային, տեսազննություն
6. Լիցենզավորված անձի կողմից տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ ճիշտ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցվել են տրանսպորտի
բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան 7 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք, հոդված 15, 6-րդ մաս փաստաթղթային, տեսազննություն
7. Լիցենզավորված կազմակերպությունը միացված է տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգ-
չային ցանցին 3 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման
հավելված 1-ի 16-րդ կետ տեսազննություն
8. Առկա են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.
8.1. Ստենդ՝ թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և փոքրատոննաժ բեռնատար ավտոմոբիլների արգելակային համակարգի ստուգման համար 6 ՀՀ կառավարության 2021 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 1 տեսազննություն
8.2. Ունիվերսալ ստենդ՝ թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլների ու ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման համար 6 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 2 տեսազննություն
9. Առկա են ղեկային վարման համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.
9.1. Սարք՝ ղեկային վարման գումարային խաղի չափման համար (35 կգ/ՆԺ) 3 ՀՀ կառավարության 2021 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 3 տեսազննություն
9.2. Ձողակարկին 3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման
հավելվածի ցանկ N 2, կետ 4 տեսազննություն
10. Առկա է սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար 3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման
հավելվածի ցանկ N 2, կետ 5 տեսազննություն
11. Առկա են անիվների և դողերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.
11.1. Դողերի ճնշաչափերի հավաքածու 3 ՀՀ կառավարության 2021 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 6 տեսազննություն
11.2. Դողի պահպանաշերտի նախշերի խորության չափիչ 3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման
հավելվածի ցանկ N 2, կետ 7 տեսազննություն
12. Առկա են շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.
12.1. Գազաանալիզատոր (սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանե-
տումների մակարդակներ չափելու համար) 3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 8 տեսազննություն
12.2. Ծխաչափ (սարք՝ դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ծխայնության (դիսպերս մասնիկների) չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների
արտանետումների մակարդակներ չափելու համար 3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 9 տեսազննություն
12.3. Հոսաորոնիչ՝ տրանսպորտային միջոցի սնման գազային համակարգի հերմետիկության ստուգման համար 3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման
հավելվածի ցանկ N 2, կետ 10 տեսազննություն
13. Առկա է ստենդ՝ տրանսպորտային միջոցների ղեկային վարման շարժաբերի և կախոցքի վիճակի ստուգման համար 3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման
Հավելվածի ցանկ N 2, կետ 11 տեսազննություն
14. Առկա են պարտադիր գարաժային սարքավորումներ
14.1. Կոմպրեսոր՝ մանոմետրով, ծայրակալով 3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 12 տեսազննություն
14.2. Ավտոմեխանիկի գործիքների հավաքակազմ 3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման
հավելվածի ցանկ N 2, կետ 13 տեսազննություն
15. Առկա է թվային տեսախցիկ ինֆրակարմիր դետեկտորով` նվազագույնը 640x320 մատրիցայի կետայնությամբ 3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 14 տեսազննություն
16. Տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով 3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետ տեսազննություն
17. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգումն իրականացնում են կազմակերպությունում անվտանգության տեխնիկայի կանոնների գծով հրահանգավորում ստացած տրանսպորտային միջոցների տեխնի-
կական վիճակի հսկիչները 3 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ փաստաթղթային
1 «Այո»-առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին,
պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները v
2 «Ոչ»-բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի
պահանջներին, առկա են խախտումներ v
3 «Չ/Պ»-չի պահանջվում v
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք
2. ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշում
3. ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշում
4. ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշում
Աղյուսակ N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի աղյուսակ
ՏԱՐԱԾՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
NN
ը/կ Հոսքագծի տեսակը Տարածքի չափերը
1. Թեթև տրանսպորտային միջոցների հոսքագիծ երկարությունը՝ 18 մ
լայնությունը՝ 5 մ
2. Ունիվերսալ հոսքագիծ երկարությունը՝ 24 մ
լայնությունը՝ 6 մ»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական: