Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 707 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2004 թվականի N 286-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 707 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 3-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող` բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 707 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

հոկտեմբերի 3-ի N 707 որոշմամբ

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Վ. Այվազյան - ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահ)

Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Ա. Դարբինյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Բ. Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ս. Բարսեղյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

Ա. Ղուլարյան - ՀՀ Տավուշի մարզպետ

Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ

Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ

Ա. Բադալյան - «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն»

բ) որոշմամբ հաստատված ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրության`

2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի հուլիսի 1-ին ստորագրված N 3652 Էյ Էմ (AM) զարգացման վարկային (Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր) ու Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի հուլիսի 1-ին ստորագրված Գլոբալ էկոլոգիական խնամառու հիմնադրամի ԹԻ ԷՖ (TF) 051022 Էյ Էմ (AM) դրամաշնորհի (Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր) համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ».

26-րդ կետում «9» թիվը փոխարինել «10» թվով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։