Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 756-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1032-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 756-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 05514397) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կեցության և կենսաապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչության համար Հայաստանում» ծրագրի մասին» N 756-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Համազասպ Սահակյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 7174406098) 2021 թվականի նոյեմբերի 11-ին կնքված՝ N 415/CRSEA/2021/07/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղապլաստե դռների ու պատուհանների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 10,000,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արմեն Մազմանյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 57279443) 2021 թվականի նոյեմբերի 11-ին կնքված՝ N 415/CRSEA/2021/07/04 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղապլաստե դռների ու պատուհանների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 7,000,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Պետրովիչ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05535224) 2021 թվականի նոյեմբերի 11-ին կնքված՝ N 415/CRSEA/2021/04/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների ձեռքբերում` 11,000,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ԹՈՒՐՎԱՆԴ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05505181) 2021 թվականի նոյեմբերի 11-ին կնքված՝ N 415/CRSEA/2021/07/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղապլաստե դռների ու պատուհանների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 7,000,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։