ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2004 թվականի N 405-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ազգաբնակչության սոցիալական ծառայությունների մատուցման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«69. Շիրակի մարզպետարանի աշխատակազմ 187 2 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 129 2 -
առանձնացված ստորաբաժանումներ`
Գյումրի-1 սոցիալական ծառայության
տարածքային գործակալություն 14
Գյումրի-2 սոցիալական ծառայության
տարածքային գործակալություն 14
Ախուրյանի սոցիալական ծառայության
տարածքային գործակալություն 6
Ամասիայի սոցիալական ծառայության
տարածքային գործակալություն 5
Աշոցքի սոցիալական ծառայության
տարածքային գործակալություն 5
Արթիկի սոցիալական ծառայության
տարածքային գործակալություն 8
Մարալիկի սոցիալական ծառայության
տարածքային գործակալություն 6»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. հունիսի 25
Երևան