Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԿԽԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 320-Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԿԽԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 74,360,000 դրամ ընդհանուր արժողությամբ «ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կենցաղային պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Երևան

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 320-Ա որոշման

«ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կենցաղային պայմանների բարելավում»

Ծ Ր Ա Գ Ի Ր

1. Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգում ՝ շահառուներին ծառայությունների մատուցման միջավայրի բարելավման նպատակով:

2. Ծրագրի բարեգործական որակման

նպատակը ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3. Բարեգործը Շվեյցարական Կարմիր խաչ

4. Ծրագրի կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5. Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը ք. Գյումրի, Երևանյան խճուղի, 45/1 շենք,

սոցիալական

6. Ծրագրի բյուջեն 74,360,000 դրամ

7. Բարեգործություն ստացողը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները:

8. Ծրագրի իրականացման

տևողությունը 19.04.2021 թ. – 29.04.2022 թ.

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման ծառայությունների իրականացում, որի համար նախատեսված է 19.04.2021 թ. – 29.04.2022 թ. ժամանակահատված և 74,360,000 դրամ /առանց ԱԱՀ/ ֆինանսական միջոցներ:

10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող գինը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման աշխատանքների պատվիրակում, որի համար նախատեսված են 74,360,000 դրամ ֆինանսական միջոցներ:

11. Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը Չեն նախատեսվում

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ կողմից: Նախագիծը ենթարկվելու է փորձաքննության, իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև հեղինակային հսկողություն:

ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 25.06.21 N 519-Ա, 30.12.21 N 1021-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։