ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1059-Ա
«ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Վար Էստ ֆրանս-հայկական բարեկամության ասոցիացիայի» կողմից «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով՝ հաշմանդամներին անհատույց բաշխելու նպատակով ուղարկված բեռի (113 տեղ, 8,120 կգ ընդհանուր քաշով, 151,853.42 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 1059-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
Թիվ Անվանումը Քանակը Չափի միավորը Միավորի
արժեքը եվրոյով Ընդամենը եվրոյով Տեղերի քանակը
1. Բժշկական
մահճակալ 30 հատ 672 20160 30
2. Մահճակալի ներքնակ 40 հատ 226.8 9072 40
3. Նիտրիլային
ձեռնոցներ 80 արկղ 75.96 6076.8 1
4. Բժշկական եռաշերտ
դիմակ 2500 տուփ 29.54 73850 1
5. Լատեքսի ձեռնոցներ 183 արկղ 89.675 16410.525 1
6. Ախտահանիչ
անձեռոցիկ 1920 տուփ 1.7302 3321.984 1
7. Վինիլային ձեռնոցներ 79 արկղ 46.42 3667.18 1
8. Ախտահանիչ հեղուկ 1920 սրվակ 1.899 3646.08 1
9. Տակդիր մեծ չափս 90 տուփ 32.868 2958.12 1
10. Տակդիր միջին չափս 56 տուփ 27.828 1558.368 1
11. Պաշտպանիչ դիմակ 600 տուփ 7.385 4431 1
12. Բաղնիքի աթոռ 8 հատ 125.545 1004.36 8
13. Կտորից դիմակ 180 տուփ 15.828 2848.5 1
14. Անվասայլակ 18 հատ 158.25 2848.5 18
15. Մանկական
մահճակալ 11 հատ 0 0 11
16. Սանիտարական
աթոռ 3 հատ 0 0 3
17. Քայլակ 3 հատ 0 0 3
18. Վիրակապ 28 տուփ 0 0 1
19. Մեծահասակի
տակդիր 1 տուփ 0 0 1
20. Ճնշում չափող սարք 1 հատ 0 0 1
21. Հենակ 3 զույգ 0 0 1
22 Ձեռնափայտ 1 հատ 0 0 1
23. Ոտքի ֆիքսատոր 3 հատ 0 0 1
24. Վակումային բռնակ 1 հատ 0 0 1
25. Գործածված
հագուստ 11 արկղ 0 0 11
26. Դպրոցական
պայուսակ 2 հատ 0 0 1
27. Հագուստի կախիչ 1 տուփ 0 0 1
28. Կոագուլյացիայի
ապարատ 1 հատ 0 0 1
ԸՆԴԱՄԵՆԸ 151,853.42 113
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ